Առողջապահության լրատու 1.2011
Անդառնալի կորուստ. Շաքե Հակոբի Փափազյան
Հայաստանի բժշկական հանրությունը նրան ճանաչում էր որպես խոշոր մասնագետ պաթոլոգիական հիստոլոգիայի բնագավառում և ազնվագույն մարդու: Շատերին նրա հետ կապել է երկար տարիների գիտական և պրակտիկ գործունեությունը: Ամբողջ աշխատանքային գործունեության տարիներին նա ծառայել է որպես ավագ, բանիմաց ընկեր, գործընկեր, ում հետ հաճախ են խորհրդակցել, դիմել դժվար և բարդ ախտորոշումների ժամանակ:
Խոսքը Շաքե Հակոբի Փափազյանի մասին է, ով մեկ տարի անց պիտի նշեր իր 90-ամյակը:
Շաքե Փափազյանը ծնվել է Հունաստանում, Ռոտոստո քաղաքում, ծառայողի ընտանիքում, 1922 թվականի սեպտեմբերի 15-ին: Նրա հայրը` Նորայր Մկրտիչի Ավագյանը, Թուրքիայում ճանաչված բժիշկ էր և հասարակական գործիչ: 15 թվականի եղեռնից կարողացել է փրկել իր ընտանիքին և հարազատներին ու գաղթում են Հունաստան, որտեղ և ծնվում է դուստրը: 1924-ին ընտանիքով տեղափոխվել են Խորհրդային Հայաստան, բնակվում Լենինականում, այնուհետև տեղափոխվում Երևան:
Պատահական չէ, որ Շաքեն 1939թ. ընտրում է բժշկությունը և ընդունվում Երևանի պետական բժշկական ինստիտուտ, դրանով իսկ շարունակելով և հիմք դնելով տոնմական նախասիրությանը: 1943 թվականին ավարտելով, նա սկսում է աշխատել ինստիտուտի հիստոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ, 1946թ. արդեն կրտսեր գիտաշխատող էր ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտի պաթանատոմիայի լաբորատորիայում, այնուհետև այդ ծառայության ղեկավար: Այդ տարիներից նրա կյանքը կապվում է գիտական մի կոլեկտիվի հետ, ովքեր այսօր էլ սիրով և հարգանքով են հիշում նրան, որ բախտ են ունեցել աշխատելու մի անձնավորության հետ, ով կանգնած է եղել հանրապետության կլինիկական մորֆոլոգիայի ակունքներին և երկար տարիներ ազնվորեն ծառայել ու նվիրվել է բժշկի այնքան պահանջվող մասնագիտությանը: Եվ հատկանշական է, որ նրա զավակները` Գագիկ և Մկրտիչ Ավագյանները, թոռըª Վահան Ավագյանն այսօր ճանաչված բժիշկներ են և Հայաստանում, և Ռուսաստանում:
- Շաքե Հակոբովնային ճանաչում եմ դեռ մանուկ հասակից, երբ հայրս և Նորայր Ավագյանն ընկերություն էին անում: Ամբողջ կյանքում Շաքե Հակոբովնան աշխատել է հանրապետական օնկոլոգիական դիսպանսերում: 1980 թ. ես այնտեղ կոնսուլտանտ էի, միաժամանակ աշխատում էի ուռուցքաբանության ինստիտուտում, այնուհետև, երբ 1992-ին դարձա դիսպանսերի տնօրեն, մեր շփումներն ավելի հաճախակի էին: Ոչ միայն ես էի հարգում և սիրում Շաքե Հակոբովնային, այլև ամբողջ կոլեկտիվը: Այդ երկարաձիգ տարիների ընթացքում ոչ մի անգամ չլսեցի նրա բարձր ձայնը, չզգացի նրա նեղվածությունը, եթե անգամ ինչ-որ հարցում նեղվում էր, ժպտալով ասում էր` Գագիկ ջան, ի դեպ, միայն նա էր ինձ այնտեղ ասում Գագիկ, լավ էլի այս հարցը այսպես լուծենք, ասում էի, ոնց ասես Շաքե Հակոբովնային, որովհետև նա իր մասնագիտության նահապետն էր: Հիշում եմ 80-ամյակը նշեցինք դիսպանսերում: Այդ տարիքում նա աշխատում էր և բավական ակտիվ էր, - հիշում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը: - Անգամ նրան չճանաչողները, ովքեր միայն անունն էին լսել, նույնիսկ բժշկությունից հեռու մարդիկ, ասում էին, եթե Շաքե Հակոբովնան է նայել, ուրեմն դա վերջնական ախտորոշում է: Նա բժիշկ պաթոհիստոլոգ էր բարձր որակավորման: Երբեմն հիվանդները, կամ հիվանդների հարազատները փորձում էին այդ հիստոլոգիական պրեպարատները կամ ապակիները տանել այլ երկրներ վերանայելու, դեպք չեմ հիշում, որ Շաքե Հակոբովնայի գրածին մի բառ ավելացնեին կամ պակասեցնեին: Շաքե Փափազյան ստորագրությունը տեսնելով, կասկած չունեին, որ դա վերջնական ախտորոշումն է: Պաթոհիստոլոգիան ուռուցքաբանության մեջ շատ կարևոր է և´ վիրահատության, և´
բուժման, և´ պրակտիկ հարցերում: Նա հոյակապ անձնավորություն էր, գեղեցիկ, կոկիկ, փոքրամարին, ցածր ձայնով, մեծ հարգանքի և սիրո արժանի կին էր: Մեր բժշկությունը հանձինս Շաքե Հակոբովնայի կորցրեց հիստոլոգիայի ոլորտում հանրագիտարանային գիտելիքներով մի անձնավորությանը:
Շաքե Փափազյանի անձնական գործում թվարկված աշխատանքային գործունեության գրեթե բոլոր տարիները կապված էին ուռուցքաբանության դիսպանսերի և ուռուցքաբանության ինստիտուտի հետ: Պպատահական չէ, որ հանրապետության ուռուցքաբանների համար Շաքե Հակոբովնա անունը բոլորի մոտ առաջացնում է ջերմ հիշողություններ:
Երկար տարիներ Շաքե Հակոբովնայի հետ է աշխատել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Հայրապետ Գալստյանը: Շաքե Հակոբովնային ներկայացնելու համար ակադեմիկոսը կենտրոնի արխիվից նրա անձնական գործն է բարձրացրել:
- Ուսումնասիրեցի նրա կենսագրական տվյալները և բացահայտեցի, որ որոշ բաներ ինձ համար նորություն են: Պարզվում է նա բժշկական ինստիտուտն ավարտել է գերազանց: Ավարտելուց հետո 43-46թթ. աշխատել է նույն ինստիտոիտի պաթանատոմիայի ամբիոնում որպես ասիսենտ, դասավանդել է, այնուհետև 1946թ. տեղափոխվել մեր ինստիտուտ, ուռուցքաբանության կենտրոն: 1946-52թթ. աշխատել է որպես պրակտիկ բժիշկ, մեր ինստիտուտի պաթանատոմիայի լաբորատորիայում: Ակադեմիկոս Ֆանարջյանի օրոք աշխատել է որպես գիտաշխատող մինչև 1965թ., իսկ 1963-ին արդեն ղեկավարել է պաթոհիստոլոգիայի լաբորատորիան և միևնույն ժամանակ պաթմորֆոլոգիայի գծով դատաբժշկական փորձագետն էր: Բավական բանիմաց, բազմակողմանի զարգացած կին էր, մասնագետ, ասիստենտությունից դարձել է կրտսեր գիտաշխատող, բժիշկ և հետո դարձել տվյալ ծառայության ղեկավարը: 1978թ. արժանացել է «Բարձր կարգի բժշկի» կոչմանը: 1963-1981թթ. Շաքե Հակոբովնան ղեկավարել է մեր պաթոհիստոլոգիայի լաբորատորիան: Ծանոթանալով նրա գործերին պիտի ասեմ, որ միայն գործնական աշխատանքները չեն բավարարել նրան: Լինելով գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից, միաժամանակ բավական պրպտուն միտք ունենալով հանդերձ, նա զգալի գիտական հետազոտություններ է անցկացրել: Հեղինակ է 60-ից ավելի տպագրված գիտական հոդվածների: Ունի մի քանի շնորհակալագրեր և´ Առողջապահության նախարարությունից, և´ մեր ինստիտուտի ղեկավարության կողմից: Նա համատեղության կարգով աշխատել է ինչպես մեր կենտրոնում, այնպես էլ ուռուցքաբանության դիսպանսերում, որ այդ տարիներին ղեկավարում էր պրոֆեսոր Բազիկյանը: Ասեմ, երբ 2002թ. դարձա տնօրեն, Շաքե Հակոբովնային նորից հրավիրեցի աշխատանքի: Չնայած 80-ամյա տարիքին նա շատ պայծառ մտքի տեր անձնավորություն էր և փայլուն մասնագետ: Շատ են եղել դեպքեր, երբ նրա եզրակացությունները պրեպարատների հետ միասին տարվել են Մոսկվա և այլ քաղաքներ, որպեսզի ախտորոշումը ոչ թե ճշտեն, այլ տեսնեն, արդյոք, համապատասխանում է տվյալ հիվանդությանը և չեմ հիշում որևէ դեպք, որ ախտորոշումը չհամընկներ: Երբ նա նստում էր մանրադիտակի առջև, մենք անհամբեր սպասում էինք, թե ինչ եզրակացություն է լինելու և դա արվում էր րոպեների ընթացքում, նա եզակի դեպքերում կարող էր ասել վաղը: Այստեղ պրոֆեսիոնալիզմն էր խոսում, նա բարձրակարգ պրոֆեսիոնալ էր, ով օժտված էր մարդկային ամենավեհ հատկանիշմերով: Այնպես որ Շաքե Հակոբովնայի դրված ախտորոշումը պաթոանատոմիական, պաթոհիստոլոգիական եզրակացությունը միշտ եղել ճշգրիտ: Դրա համար մենք բոլորս շատ էինք իրեն հարգում և միևնույն ժամանակ սիրում, որովհետև միշտ աչքի էր ընկնում իր համեստությամբ, զսպվածությամբ, վերին աստիճանի առաքինի կին էր: Նա երիտասարդ կադրերի նկատմամբ միշտ մայրական և ուսուցչական սիրով էր լցված: Ասեմ, որ շատերին, ում կորցնում ես ափսոսանքով ես ապրում: Շաքե Հակոբովնային նկատմամբ մեր ունեցած սերը, հարգանքը, մոտեցումն այնպիսին է, որ, կարծես թե, սեփական կյանքից ինչ-որ բան կորցրինք: Այ, այսպիսի հետք է թողել նա մեր կյանքում, հիշողության մեջ: Մենք նրան միշտ սիրով, ջերմությամբ ենք հիշում և հաճախ ենք հիշում: Այսօրվա մեր կադրերի մեծ մասը Շաքե Հակոբովնայի սաներն են, առաջատար մասնագետներ են:
Անձնական գործը նայելիս տեսա նրա այն լուսանկար, երբ նա ընդունվեց մեզ մոտ` երիտասարդ, հմայիչ…Իրոք, մենք կորցրինք մեր լավագույն մասնագետներից մեկին…
Ցավում եմ, որ թղթին հնարավոր չէ հանձնել նրա հետ աշխատող շատ շատերի այն ջերմությունը, սերը, երբ խոսում էին Շաքե Հակոբովնայի մասին, նրա ժպիտը լույս էր սփռում, բարի խոսքը հույս և հավատ ներշնչում ամենքին, ով առիթ էր ունենում շփվել նրա հետ…
Կարդացեք նաև
Հայտնի է, որ շնորհավորական ժամանակակից բացիկների համանմանը չինացիներն օգտագործել են ավելի քան հազար տարի առաջ: Սակայն սկզբում դրանց վրա ցույց էր տրված միայն այն մարդու անունը, ով այցելում էր տանտիրոջը, սակայն նրան տանը չէր գտնում...
Հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները նախազգուշացնում են. քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են պահածոների տարաների պատրաստման դեպքում, կարող են ընկնել սննդի մեջ, իսկ այնտեղից` մարդու օրգանիզմ...
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Ամասիայի առողջության կենտրոնի բացման արարողությանը...
Բրուցելոզն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հրահրվում է Brucella տեսակի մանրէներով և մարդուն փոխանցվում է տնային կենդանիներից: Մարդու մոտ բրուցելոզն անվանում են նաև ալիքանման տենդ, մալթայան տենդ, միջերկրածովյան տենդ, Բանգի հիվանդություն և այլն...
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
2011-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմն աշխատել է մեծ լարումով, քանզի չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշն աստիճանաբար աճում է և ոչ միայն Հայաստանում...
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի իրականացմանն աջակցող առաքելության թիմին` առողջապահության ավագ տնտեսագետ Օուեն Սմիթին...
Գաղտնիք չէ, որ արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը մեզանում իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում` բուժման ժամանակակից սխեմաներով, ինչը թույլ է տալիս 50-60%-ի դեպքերում ստանալ լիարժեք կլինիկահեմատոլոգիական ռեմիսիա: Երեխաների առողջացման ցուցանիշը կազմում է 70%...
Թվում է, ձվից հասարակ էլ ինչ կարող է լինել: Բայց, իզուր չէ, որ հենց ձուն է խորհրդանշում կյանքի սկիզբը: Ձուն բարձր կենսաբանական և սննդարար արժեք պարունակող մթերք է...
Սրտի անոթների աթերոսկլերոզի պատճառով առաջացած կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման երկու հիմնական մեթոդ գոյություն ունի` դեղորայքային և ինվազիվ (սրտի զարկերակների նեղացած լուսանցքի բացում կամ շունտավորում)...
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քաղաքավարական այցով հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին...
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն